Մատչելիության հղումներ

Պապիկյանն ու Կոբախիձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը:

«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Նախօրեին էլ Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր են քննարկել:

Պապիկյանը պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել երեկ:

XS
SM
MD
LG