Մատչելիության հղումներ

Պակիստանն ու Աֆղանստանը ինտենսիվ հարվածներ են փոխանակել սահմանի երկայնքով


Պակիստանի և Աֆղանստանի սահման, արխիվ
Պակիստանի և Աֆղանստանի սահման, արխիվ

Պակիստանն ու Աֆղանստանը ուրբաթ ուշ երեկոյան ինտենսիվ հարվածներ են փոխանակել սահմանի երկայնքով՝ բանակցությունների ձախողումից հետո լարվածության սրման ֆոնին:

Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:

Աֆղանական «Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ պակիստանյան զորքերը գրոհներ են սկսել Քանդահար նահանգի Սպին-Բոլդակ շրջանում:

Պակիստանի վարչապետի ներկայացուցիչը աֆղանական ուժերին մեղադրել է սահմանի երկայնքով «չհրահրված հրաձգության» մեջ:

Իսլամաբադը պնդում է, որ Աֆղանստանում տեղակայված զինյալները վերջերս հարձակումներ են իրականացրել Պակիստանում, այդ թվում՝ մահապարտ ահաբեկիչների պայթյուններ Աֆղանստանի քաղաքացիների մասնակցությամբ: Քաբուլը հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ չի կարող պատասխանատվություն կրել Պակիստանի ներսում անվտանգության համար:


XS
SM
MD
LG