Մատչելիության հղումներ

Ozon-ը անօդաչուների գրոհների հասցրած վնասը գնահատում է մոտ 374 մլն դոլար

Ռուսաստան - Անօդաչու թռչող սարքի հարվածին հաջորդած հրդեհը Ozon-ի Սարատովի լոգիստիկ կենտրոնում, 11-ը սեպտեմբերի, 2026թ.
Ռուսաստան - Անօդաչու թռչող սարքի հարվածին հաջորդած հրդեհը Ozon-ի Սարատովի լոգիստիկ կենտրոնում, 11-ը սեպտեմբերի, 2026թ.

Առցանց առևտրի ռուսաստանյան խոշորագույն հարթակներից մեկը՝ Ozon-ը, իր լոգիստիկ օբյեկտների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով կրած կորուստները գնահատում է 30.1 միլիարդ ռուբլի (373.9 միլիոն դոլար): «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ համաձայն ֆինանսական հաշվետվության՝ այս տարվա օգոստոսից հարձակման են ենթարկվել ընկերության 11 պահեստներ:

Ընկերությունը նշել է, որ տուժած օբյեկտներում պահվող ապրանքների և այլ ակտիվների նկատմամբ ռիսկերի մի մասն ապահովագրված էր, և իրենք ապահովագրական ընկերությունների հետ քննարկում են վնասի փոխհատուցման հարցը:

«Ապահովագրական վճարները, եթե կատարվեն, կարող են անհամատեղելի լինել կրած վնասների հետ», - նշված է հաշվետվությունում:

Դրա հետ մեկտեղ, ընկերության զուտ շահույթը հուլիսից սեպտեմբեր կազմել է 3.7 մլրդ ռուբլի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 25 տոկոսով ավելի:

Ավելի վաղ Ozon-ը հայտարարել էր, որ հոկտեմբերի 13-ից դադարեցնում է ապրանքների ապահովագրումը զանգվածային վնասներից, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով:

Ամռանը ուկրաինական անօդաչուները քանիցս հարձակվել են առցանց առևտրի ռուսաստանյան խոշորագույն հարթակների՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստների և լոգիստիկ կենտրոնների վրա: Վաճառողները միլիարդների վնասներ են կրել:

Բացատրելով հարձակումները՝ Կիևը պնդում է, թե այդ հարթակներում վաճառվում են ինչպես երկակի, այնպես էլ ուղղակի ռազմական նշանակության ապրանքներ, որոնք հասնում են Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորականներին:



​
XS
SM
MD
LG