Ռուսական առցանց մանրածախ առևտրով զբաղվող Ozon ընկերությունն այսօր հայտնել է, որ Դաղստանի Մախաչկալա քաղաքում գտնվող իր լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։
Ընկերությունը նաև ժամանակավորապես փակել է Հյուսիսային Կովկասի հարակից Ստավրոպոլի երկրամասում և Ադիգեայում գտնվող երկու պահեստները՝ անօդաչուների հարձակման մասին նախազգուշացման պատճառով։ Ընկերության փոխանցմամբ՝ այդ պահեստները չեն վնասվել։
Նախօրեին Ռուսաստանի արտաքին իրավիճակների նախարարությունը հաղորդեց, որ հրդեհ է Սանկտ Պետերբուրգի հարավում գտնվող պահեստում, այրվող տարածքի մակերեսը 82 հազար քառակուսի մետր է:
ASTRA տելեգրամյան ալիքը պարզել էր, որ այրվող պահեստը Ozon առցանց առևտրի հարթակի պահեստից մոտ 350 մետր է հեռու: Սրան նախորդել էր Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Սամարայի մարզում Ozon-ի պահեստի վրա: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Wildberries-ի պահեստների վրա հարձակումներից հետո «եկել է Ozon-ի հերթը»: