«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության Աժ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյան է: Այս մասին «Ազատությանը» հայտնեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
Հարցին, թե ինչ սկզբունքով են Վարդևանյանն ընտրել, Կարապետյանը պատասխանեց՝ հաշվի առնելով նրա փորձը, պրոֆեսիոնալիզմը:
«Փորձ, պրոֆեսիոնալիզմ, և նաև լավագույն մասնագետներից՝ օրեսդրի համար դա հիմնական կրիտերիաներից է», - հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը: