Մատչելիության հղումներ

«Ուշադրությամբ հետևում ենք իրանցի քրդերի քայլերին». Թուրքիայի ՊՆ

Թուրքական ԶՈւ, արխիվ
Թուրքական ԶՈւ, արխիվ

Անկարայում հայտարարում են, որ «ուշի ուշով հետևում են իրանցի քրդերի գործողություններին», հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ՊՆ այսօր տարածած հայտարարությունը։

«Մի շարք խմբերի, այդ թվում՝ ահաբեկչական PJAK կազմակերպության գործողությունները, որոնք նպաստում են էթնիկ անջատողականության աճին, բացասական ազդեցություն են թողնում ոչ միայն Իրանի անվտանգության, այլև ողջ տարածաշրջանի կայունության վրա»,- նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Երեքշաբթի օրը Reuters-ի աղբյուրները հաղորդել էին, որ իրանցի քրդերը խորհրդակցություններ են անցկացրել Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով, թե երբ և ինչ միջոցներով է հարկավոր հարձակվել երկրի արևմտյան շրջաններում տեղակայված անվտանգության ուժերի վրա»,- հաղորդում է գործակալությունը։


XS
SM
MD
LG