Ռուսաստանի դատախազությունը պահանջում է 23 տարվա ազատազրկման դատապարտել Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկուն։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` 2001 թվականին կատարված սպանության և 2010-ին արձանագրված մահափորձերի գործով անցնող մյուս ամբաստանյալների համար Սվերդլովսկի մարզի դատախազությունը 13-ից 22 տարվա ազատազրկում է պահանջել։
Շիխլինսկուն և Եկատերինբուրգում բնակվող ևս 7 ադրբեջանցիներին երդվյալ ատենակալների դատարանը մեղավոր էր ճանաչել նախորդ շաբաթ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ