Ուկրաինայի պաշտոնյաները հայտնել են, որ երկրի հյուսիս-արևելքում՝ Ռուսաստանի հետ սահմանից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բոգոդուխով քաղաքում, մեկ տարեկան երկվորյակ եղբայրներ են զհովել՝ երկու տարեկան քրոջ ու հոր հետ, նրանց հղի մայրը վիրավորվել է՝ ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից:
«Տունն ամբողջությամբ ավերվել և հրդեհվել է, իսկ ընտանիքը մնացել է փլատակների տակ», - հայտարարել են իրավապահները։
«Յուրաքանչյուր նման ռուսական հարված խաթարում է վստահությունը այս պատերազմը դադարեցնելու դիվանագիտորեն ջանքերի նկատմամբ և կրկին ապացուցում, որ միայն Ռուսաստանի վրա ուժեղ ճնշումը և Ուկրաինայի համար հստակ անվտանգության երաշխիքները կարող են դադարեցնել սպանությունները», - ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին: