Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են «Լուկոյլ» ընկերությանը պատկանող նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Կստովոյի մոտակայքում, այսօր հայտնել է Ուկրաինայի գլխավոր շտաբը։
Հաղորդվում է, որ հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Ուկրաինական կողմն այսօր հայտնել է նաև, որ Ուկրաինայի արևելյան Դնեպր քաղաքին ռուսական հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել, վիրավորվել՝ վեցը: