Մատչելիության հղումներ

Ուկրաինայի շուրջ բանակցություններում որոշակի տեղաշարժ կա. Լավրով

Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում որոշակի տեղաշարժ առկա է, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Աբու Դաբիում կայացած բանակցությունների երկու և Ժնևում կայացած մեկ փուլի արդյունքում որոշակի տեղաշարժ արձանագրվել է։ Խոսքը, մասնավորաբար, հումանիտար խնդիրների՝ գերիների և զոհվածների մարմինների փոխանակումների մասին է։ Դրան էլ գումարած որքան ես եմ հասկանում, որոշակի առաջընթաց կա հիմնարար պայմանավորվածությունների կատարման մոնիտորինգի հարցի շուրջ»,-նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Լավրովի խոսքով, սակայն, «առարկայական պայմանավորվածություններ առայժմ չկան»։


XS
SM
MD
LG