Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԳ նախարարն իրեն հավաստիացրել է՝ Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել, և Կիևը չի ցանկանում սրել իրավիճակը։
«Իրանը նույնպես չի ձգտում իրավիճակի սրման, սակայն հայտարարել է, որ մեր քաղաքացիների կամ շահերի դեմ ցանկացած հարձակում անընդունելի է։ Կորուստների համար պետք է լինի հատուցում», - X-ի իր էջում գրել է Արաղչին։
- Իրանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը դատապարտել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումը՝ հայտարարելով, որ պայթյունի պատճառով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
- Թեհրանը նավի վրա հարձակումն ագրեսիա է որակել և հայտարարել, որ պաշտպանելու է իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ միևնույն ժամանակ Կիևին մեղադրելով ուկրաինական պատերազմն ընդլայնելու փորձերի մեջ։
- Թեհրանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ իրանական կողմն իր բողոքն է հայտնել, ինչպես Թեհրանն է բնութագրում, «թշնամական և հանցավոր» հարձակման առթիվ։