Մատչելիության հղումներ

Ուկրաինան և Ադրբեջանն անվտանգության և էներգետիկայի ոլորտում համաձայնագրեր են ստորագրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում անվտանգության և էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագրեր է ստորագրել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ:

Ալիևն, իր հերթին, հավելել է, որ երկու երկրների միջև ռազմաարդյունաբերական գործընկերությունը «լայն հեռանկարներ» ունի, և որ երկու երկրների ղեկավարները քննարկել են համատեղ պաշտպանական արտադրությունը: Նա չի հստակեցրել, թե արդյոք ստորագրել է որևէ համաձայնագիր:

Ուկրաինան իր եվրոպական դաշնակիցներից շատերի հետ համաձայնեցրել կամ իրականացրել է սպառազինությունների արտադրության համատեղ ծրագրեր։

Ուկրաինայի նախագահը ավելի վաղ հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հանդիպում անցկացնելու հնարավորությունը:

XS
SM
MD
LG