Մատչելիության հղումներ

Ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը կախված կլինի Մերձավոր Արևելքում իրավիճակից. Զելենսկի

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամանակը և վայրը կախված կլինեն Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակից և «իրական դիվանագիտական հնարավորությունների» մակարդակից, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա նշել է՝ բանակցություններում նոր ցուցումներ կտա ուկրաինական կողմին՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը:

Զելենսկին միաժամանակ ասել է, որ բանակցությունների հաջորդ փուլը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Աբու Դաբիում մարտի սկզբին:

Սակայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը օդային հարվածներ են հասցրել Իրանին, ԱՄԷ տարածքն այժմ ներքաշվել է ռազմական գործողությունների մեջ:

XS
SM
MD
LG