ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կայցելի Իսրայել՝ հանդիպելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելցի երկու բարձրաստիճան պաշտոնյաների:
Պաշտոնյաները նշել են, որ Ուիթքոֆի այցը երկիր, ենթադրաբար, կսկսվի երեքշաբթի օրը։
Այն տեղի է ունենում Իրանի հետ տարածաշրջանային լարվածության սրման պայմաններում, ինչպես նաև այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը առաջ է մղում Գազայում պատերազմը դադարեցնելու իր ծրագիրը։