Մատչելիության հղումներ

Նովակ․ «Իրավիճակը վառելիքի շուկայում կայունանում է»

«Իրավիճակը վառելիքի ներքին շուկայում մասամբ կայունացել է»,- այսօր պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Մենք տեսնում ենք, որ մեր կողմից ձեռնարկված քայլերը սկսել են արդյունք տալ, շուկան մասնակիորեն կայունանում է, նախկինում ներդրված սահմանափակումները մի շարք շրջաններում վերացվում են։ Դա են վկայում նաև աշխատող բենզալցակայանների թվի աճն ու հերթերի նվազումը»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Ռուսաստանում բենզինի սուր դեֆիցիտը ծագել էր ուկրաինական կողմի՝ նավթավերամշակման գործարաններին վերջին մի քանի շաբաթներին հասցված հարվածների հետևանքով։

Պաշտոնական Կիևը պնդում է, որ կարողացել է լրջորեն վնասել կամ ամբողջությամբ շարքից հանել Ռուսաստանում գործող 38 նավթավերամշակման գործարաններից 16-ը։


XS
SM
MD
LG