Մատչելիության հղումներ

Նոր պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցող երկրներին Իրանը թշնամի կհամարի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայի, արխիվ
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայի, արխիվ

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանի դեմ հետագա տնտեսական սահմանափակումների հարցում Միացյալ Նահանգների հետ համագործակցող որևէ երկրի Իրանի կառավարությունը դիտարկում է որպես «թշնամի»:

Ռեզային սպառնացել է, որ նման դեպքում այդ երկրները հարվածների թիրախ են դառնալու:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հեռուստահարցազրույցում նաև վստահեցրել է՝ եթե երկրի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ ծրագիրն իրագործվի, Թեհրանը թույլ չի տալու, որ «գեթ մեկ կաթիլ նավթ դուրս գա ոչ միայն Հորմուզի նեղուցից, այլև ամբողջ Պարսից ծոցից»:

Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցները Միացյալ Նահանգները հրապարակելու է վաղը: ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն արդեն դրանք անվանել է «պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները» Իրանի դեմ:

«Մենք շրջապատող բոլոր երկրներին ասում ենք՝ չներգրավվել Իրանի դեմ տնտեսական պատերազմում, իսկ եթե որևէ մեկը դա անի, մենք թշնամի ենք համարում այդ երկիրը: Նախ մենք կբանակցենք, որ նրանք դա չանեն, իսկ եթե շարունակեն, մենք կթիրախավորենք այդ երկիրը», - ասել է Ռեզային:

XS
SM
MD
LG