Իսպանիայի հարավում մարդատար գնացքը հարվածել է վերամբարձ կռունկին։ Այս մասին հաղորդում է Իսպանիայի հանրային հեռուստատեսությունը՝ նշելով, որ վթարի հանգամանքերը դեռ հստակեցվում են։
Նույն աղբյուրի փոխանցմամբ վթարը տեղի է ունեցել Մուրսիա նահանգում, դրա հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Սա Իսպանիայի տարածքում վերջին հինգ օրերին տեղի ունեցած երրորդ խոշոր երկաթուղային վթարն է։
Կիրակի օրը Կորդոբայում երկու արագընթաց գնացքների դիմահար բախման հետևանքով 43 մարդ էր զոհվել։ Երեկ Բարսելոնայում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ևս 37-ը վիրավորվել էին։