Սիրիայի կառավարական զորքերը և Սիրիայի դեմոկրատական ուժերը դեէսկալացիայի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: Սրան նախորդել են բախումները Հալեպ քաղաքում:
Սիրիայի SANA պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ բանակի գլխավոր հրամանատարությունը հրաման է տվել դադարեցնել հարվածները:
Բախումների հետևանքով զոհվել է առնվազն երկու խաղաղ բնակիչ, մի քանիսը վիրավորվել են:
Հալեպի նահանգապետը հայտարարել է բոլոր պետական և մասնավոր դպրոցներում և համալսարաններում, ինչպես նաև քաղաքի կենտրոնում գտնվող կառավարական հաստատություններում դասերի ժամանակավոր դադարեցման մասին: