Իսրայելի վարչապետը կոչ է արել Միացյալ Նահանգներին Թուրքիային չվաճառել ամերիկյան F-35 կործանիչներ։
«Դա կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը», - ասել է Բենյամին Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ավելի ուշ կմեկնի Անկարա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու, որի ընթացքում ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն նաև այդ հարցը։
Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վերջին ամիսներին վատթարացել են․ Անկարան Թել Ավիվին մեղադրում է Գազայում ցեղասպանություն գործելու և ռազմական հանցագործությունների համար, Իսրայելի կառավարությունն էլ ի պատասխան շաբաթներ առաջ ճանաչեց 1915 թվականի հայերի ցեղասպանությունը՝ նախագիծն ուղարկելով խորհրդարան։