Նավթի գները կրկին բարձրացել են՝ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության ֆոնին։ Brent նավթի գինը հատել է բարելի համար 98 դոլարի սահմանը, ինչը մոտ հինգ տոկոսով գերազանցում է նախորդ օրվա նույն ցուցանիշը։
ԱՄՆ զինված ուժերը անցած գիշեր 12-րդ օրն անընդմեջ հարվածներ են հասցրել Իրանի ուղղությամբ, որոնք շարունակվել են հինգ ժամ, հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հարվածել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ Քուվեյթում գտնվող բազաներին։
Ռազմական գործողություններին զուգահեռ շարունակում է փակ մնալ Հորմուզի նեղուցը, Եմենի հութիներն էլ նոր ճակատ են բացել՝ հարձակվելով Բաբ էլ-Մանդեբի նեղուցով սաուդյան նավթ տեղափոխող երկու տանկերների վրա։