ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ վերսկսել են հարվածներն Իրանի դեմ և վերականգնել նավահագիստների շրջափակումը։
«Նպատակն է թուլացնել Իրանի՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավատորմերի վրա հարձակվելու կարողությունները», - X-ում գրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
Թեհրանն իր հերթին թիրախավորել է Ամերիկայի՝ Պարսից ծոցի դաշնակից երկրներին, ընդգծելով, որ Հորմուզի նեղուցը կմնա փակ «մինչև ԱՄՆ-ն դադարեցնի իր ագրեսիան»։
Թեհրանը մինչ այդ հարվածել էր տարածաշրջանում, այդ թվում՝ Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում տեղակայված ամերիկյան օբյեկտներին ու սպառնացել էր թիրախավորել վառելիքի արտահանումը Պարզից ծոցից։ «Ամերիկան պետք է պատրաստ լինի, որ փակվելու են բոլոր միջացքները, որոնցից օգտվում էին ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները», - հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հավելելով՝ «Տարածաշրջանից վառելիքի արտահանման հնարավորություն պետք է ունենան կա՛մ բոլորը, կա՛մ՝ ոչ մեկ»:
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանը վերջին շաբաթվա ընթացքում հարձակվել է յոթ առևտրային նավերի վրա, զոհվել, անհետ կորել կամ վիրավորվել է անձնակազմի մոտ մեկ տասնյակ անդամ:
Իրանը փորձում է մշտական վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ և վճարներ սահմանել դրանով անցնող նավերի համար, ինչը րջորեն կփոխի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-ն երկար ժամանակ հանդես է եկել որպես անվտանգության երաշխավոր։
Փետրվարին Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմից առաջ համաշխարհային նավթի և գազի առաքումների մոտ մեկ հինգերորդը ամեն օր անցնում էր Հորմուզով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ