Մատչելիության հղումներ

Նավթի և գազի գները կրկին բարձրացել են

Նավթի գները կրկին բարձրացել են՝ Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտների վրա նոր հարձակումների ֆոնին։ Միջազգային շուկայում Brent-ի մեկ բարելը վաճառվել է մոտ 116 դոլարով՝ երեկվանից մոտ տասը տոկոս ավելի թանկ։

Բարձրացել է նաև գազի գինը՝ իրանական Հարավային Փարսին՝ աշխարհում գազի ամենամեծ պաշար ունեցող հանքավայրին հասցված ավիահարվածներից հետո։

ԱՄՆ նախագահը երեկ հայտարարել է, թե Վաշինգտոնը «ոչինչ չի իմացել» Իսրայելի կողմից Իրանի հանքավայրի վրա կատարված հարձակման մասին և պնդել, թե դա եղել է զայրույթի նշան։ Մինչ այդ Իրանը թիրախավորել էր Կատարի Ռաս Լաֆանի հեղուկ բնական գազի վերամշակման գործարանը, որն ամենամեծն է աշխարհում և ապահովում է գլոբալ պահանջարկի մոտ 25 տոկոսը, զուգահեռ, անօդաչու թռչող սարքերը հարվածել էին Սաուդյան Արաբիայի՝ Կարմիր ծովում գտնվող նավթավերամշակման գործարանին և հրդեհներ են առաջացրել Քուվեյթի ևս երկու գործարաններում։

Արդեն 20-րդ օրը շարունակվող ռազմական այս գործողություններից հետո, որոնք խաթարել են նաև վառելիքի տարանցումը Հորմուզի նեղուցով, այսօր Եվրոպայում գազի գները բարձրացել են մինչև 30 տոկոսով, ֆոնդային բորսաներում անկումը շարունակվել է։

XS
SM
MD
LG