Մատչելիության հղումներ

Նախիջևանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-կոնգրես կանցկացվի

«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի լոգոն, արխիվ
«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի լոգոն, արխիվ

Նախիջևանի ինքնավար հանրապետությունում կազմակերպվելու է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-կոնգրեսը, հաղորդում է report.az-ը:

Ադրբեջանական ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, միջոցառումն անցկացվելու է հունիսի 18-19-ը Օրդուբադում՝ Նախիջևանում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչության, գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի պետհամալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի համատեղ կազմակերպմամբ:

Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են գիտնականների, հետազոտողների և հասարակական գործիչների զեկույցներ «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների, պատմական ժառանգության և վերադարձի հեռանկարների մասին»:

Փառատոնային մասում «կներկայացվեն ազգային-մշակութային արժեքները, արվեստի ստեղծագորությունները և միասնության ոգին արտացոլող շնորհանդեսներ»:

Երևանից բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։

XS
SM
MD
LG