Մատչելիության հղումներ

Նախիջևանի սահմանադրության փոփոխությունները վերջնականապես հաստատվել են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության տեքստում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։

Ադրբեջանի խորհրդարանը Նախիջևանի հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշումը ընդունել էր փետրվարի սկզբին։

Որոշման համաձայն Նախիջևանի սահմանադրության նախաբանից հեռացվել են 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի և նույն թվականի հոկտեմբերի 21-ին ստորագրված Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները։ Դրանց փոխարեն սահմանադրության նախաբանում ընդգծվել է, որ «Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետության անբաժան մասն է»։


XS
SM
MD
LG