Մատչելիության հղումներ

«Նա բավական լավ է դիմակայում». Թրամփը Զելենսկուն «քաջ» է անվանել

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ
Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «բավական լավ է դիմակայում» և գովաբանել է նրան՝ խիզախության համար։

Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը Թրամփը նշել է.

«Նրա գործերը բավականին լավ են ընթանում։ Ինչպես էլ նայեք, նա բավականին լավ է դիմակայում։ Առնվազն նա պահպանում է իր դիրքերը։ Երկու կողմերում էլ շատ մարդիկ են զոհվում, բայց կարծում եմ՝ նա բավական լավ է դիմակայում։ Պետք է ընդունել, որ նա քաջ մարդ է։ Նա ունի հիանալի տեխնիկա, բայց նաև հիանալի մարդիկ։ Նա մարտիկներ ունի»։

Վերջին օրերին լրատվամիջոցները գրում են, որ Թրամփի և, ընդհանուր առմամբ, ԱՄՆ վարչակազմի մոտեցումը Ուկրաինային աջակցելու և պատերազմի հարցում որոշակի փոփոխությունների է ենթարկվել։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջերեմի Լևինը, որը պատասխանատու է արտաքին օգնության, հումանիտար հարցերի և կրոնական ազատության ուղղությունների համար, Գդանսկում (Լեհաստան) հունիսի 25-ին մեկնարկած Ուկրաինայի վերականգնման համաժողովից առաջ հայտարարել էր, որ «Ուկրաինան հաղթում է պատերազմում»։ Նրա խոսքով՝ Կիևն ակնհայտորեն ռազմաճակատում նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը։

Financial Times-ի և Kyiv Independent-ի պնդմամբ՝ Ուկրաինայի վերջին հաջողությունների ազդեցությամբ՝ Թրամփը դարձել է առավել բաց Ռուսաստանի նկատմամբ ճնշումը մեծացնելու գաղափարի նկատմամբ։


XS
SM
MD
LG