Մատչելիության հղումներ

Մակրոն․ Թրամփը փոխել է տեսակետը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է իր տեսակետը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ՝ հունիսի 15-17-ը Էվիանում անցկացված G7-ի գագաթնաժողովից հետո։

«Նա ժամանել էր՝ կարծելով, որ Ուկրաինան պարտվում է։ Սակայն նա փոխեց իր կարծիքը։ Նա նաև տեսավ, որ Ռուսաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։ G7-ի գագաթնաժողովում իսկապես տեղի ունեցավ վերաբերմունքի փոփոխություն»,- ասել է Մակրոնը։

Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման վրա կարող էին ազդել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից ցուցադրված լուսանկարները, որոնցում պատկերված էր ռուսական հարվածից հետո հունիսի 15-ի գիշերը, կրակի մեջ հայտնված Կիևա-Պեչորյան մայրավանքը։

XS
SM
MD
LG