Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է երկու ոստիկան և ևս մեկ անձ. ՔԿ


Մոսկվայի հարավում գիշերը տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով երկու ոստիկան է զոհվել և ևս մեկ անձ, այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն՝ չնշելով, թե ով է երրորդ անձը:

Պայթյունը տեղի է ունեցել այն վայրի մոտ, որտեղ այս շաբաթվա սկզբին ռումբի պայթյունից ռուս գեներալ էր զոհվել։ Հաղորդվում է, որ ոստիկանները մոտեցել էին այդ վայրում գտնվող կասկածելի պահվածք ցուցաբերող մի տղամարդու: Նրանք սպանվել են պայթուցիկ սարքից:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ շաբաթասկզբին գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը սպանվել է բնակելի թաղամասի ավտոկայանատեղիում՝ պայթուցիկ սարքը ամրակցված է եղել նրա մեքենային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG