Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը

Մոսկվայում ռումբի պայթյունից ռուս գեներալ է զոհվել։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը սպանվել է բնակելի թաղամասի ավտոկայանատեղիում՝ պայթուցիկ սարքը ամրակցված է եղել նրա մեքենային։

Ուսումնասիրվում է սպանության մի քանի վարկած, այդ թվում՝ Ուկրաինայի հետախուզական ծառայությունների հնարավոր ներգրավվածությունը, ասել է կոմիտեի խոսնակ Սվետլանա Պետրենկոն։

56-ամյա Սարվարովը կռվել է Ուկրաինայի դեմ, մինչ այդ մի քանի տարի ծառայել է Չեչնիայում, նաև մասնակցել Ռուսաստանի ռազմական միջամտությանը Սիրիայում՝ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու համար։

Սա վերջին տարիներին ռուս բարձրաստիճան զինվորականների սպանության կամ նրանց դեմ հարձակումների հերթական դեպքն է։
2022-ի օգոստոսին կրեմլամետ մեկնաբան Դարյա Դուգինան սպանվեց մեքենայի պայթյունից։ Նա ազգայնական գաղափարախոս և Պուտինի դաշնակից Ալեքսանդր Դուգինի դուստրն էր։

2023-ի ապրիլին Սանկտ Պետերբուրգի սրճարանում ռումբի պայթյունից սպանվեց ռուս ռազմական բլոգեր Վլադլեն Թաթարսկին։ Պայթուցիկը թաքցված էր փոքրիկ արձանի մեջ, որը նա նվեր է ստացել մի կնոջից։ Վերջինս հետագայում դատապարտվեց ահաբեկչության մեղադրանքով։

2024-ի դեկտեմբերի 17-ին Մոսկվայում ռումբի պայթյունից սպանվեց Ռուսաստանի միջուկային, կենսաբանական և քիմիական պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ Իգոր Կիրիլովը։ Հետագայում նրա սպանության պատասխանատվությունը ստանձնեց ուկրաինական հետախուզությունը։

Անցյալ ապրիլին Մոսկվայում կրկին ռումբ պայթյունի զոհ դարձավ գեներալ Յարոսլավ Մոսկալիկը, ով նախկինում մասնակցել էր Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններին։



XS
SM
MD
LG