Մատչելիության հղումներ

Մոսկվան կոչ է անում օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

Ուկրաինա - Ռուսական ուժերի հարվածների հետևանքները Կիևում, 25-ը մայիսի, 2026թ.
Ուկրաինա - Ռուսական ուժերի հարվածների հետևանքները Կիևում, 25-ը մայիսի, 2026թ.

Ռուսաստանը կոչ է արել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը՝ զգուշացնելով, որ նախատեսում է ավելի շատ հարվածներ հասցնել Ուկրաինայի մայրաքաղաքին, այդ թվում՝ «որոշումների կայացման կենտրոններին»։

«Հարվածները կուղղվեն ինչպես որոշումների կայացման կենտրոններին, այնպես էլ հրամանատարական կետերին ... Մենք զգուշացնում ենք օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներին, հնարավորինս շուտ լքել քաղաքը», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Մոսկվան պնդում է, թե սա պատասխանն է Ուկրաինայի կողմից անցած ուրբաթ իրականացված անօդաչուների հարձակմանը, որի թիրախում է եղել ուսանողական հանրակացարաններից մեկը: Ուկրաինան պնդել է, թե հարվածել են անօդաչու թռչող սարքերի էլիտար հրամանատարական ստորաբաժանմանը:

XS
SM
MD
LG