Գիշերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և հարակից շրջանում ռուսական հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում են տեղական պաշտոնյաները։
Քաղաքապետի խոսքով՝ երկու մարդ սպանվել է մայրաքաղաքում։ Եվս երկուսը սպանվել են Կիևի մարզում, ասել է մարզպետը։
Նախօրեին հաղորդվեց, որ Ուկրաինայի արևելքում գտնվող Ռուսաստանի կողմից օկուպացված քաղաքի քոլեջի վրա ուկրաինական օդուժի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտել էր Ստարոբիլսկի քոլեջի հանրակացարանի վրա հինգշաբթիից ուրբաթ գիշերը տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարձակումը և հրամայել բանակին պատրաստվել պատասխան գործողությունների։