Մատչելիության հղումներ

Մոսկվան հաղորդում է Դոնեցկի ևս մեկ գյուղ գրավելու մասին

ՌԴ ՊՆ շենքը Մոսկվայում, արխիվ
ՌԴ ՊՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդել է Դոնեցկի մարզի ևս մեկ գյուղ գրավելու մասին:

Հաղորդագրության համաձայն՝ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Նովոնիկոլաևկա բնակավայրի նկատմամբ:

Նովոնիկոլաևկան մոտ է Դրուժկովկային, որը, ըստ ՌԴ ռազմական գերատեսչության, ուկրաինական զորքերի պաշտպանական գլխավոր հանգույցներից է:

Կիևից Նովոնիկոլաևկայի գրավման մասին հաղորդումը չեն մեկնաբանում:


XS
SM
MD
LG