Մատչելիության հղումներ

Զելենսկին հայտարարում է՝ տարեսկզբից ուկրաինական ուժերը 26 բնակավայր են վերադարձրել

Ուկրաինական ուժերը տարեսկզբից Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի և Զապորոժիեի մարզերի սահմանագծում իրենց վերահսկողության տակ են վերադարձրել Ռուսաստանի կողմից գրավված 26 բնակավայր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ալեքսանդրովսկի ուղղությամբ գործողության ընթացքում ուկրաինական բանակը վերադարձրել է նաև 745 քառակուսի կիլոմետր տարածք։ Զելենսկին պնդել է, որ այդ ընթացքում սպանվել է առնվազն 9,5 հազար ռուսաստանցի զինծառայող, կան նաև գերիներ։

Ռուսական կողմն այս հայտարարությունները դեռ չի մեկնաբանել։

Ուկրաինական DeepState վերլուծական նախագիծը Զելենսկու հայտարարությունից հետո թարմացրել է իր քարտեզները՝ Ուկրաինայի վերահսկողության տակ նշելով ևս 19 բնակավայր։ Միևնույն ժամանակ, ռազմաճակատի այլ հատվածներում վերջին ամիսներին առաջխաղացում են գրանցել նաև ռուսական ուժերը։

XS
SM
MD
LG