ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման և զարգացումների հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ:
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ զրույցում նրանք ընդգծել են տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևորությունը և այդ ուղղությամբ ջանքերին Երևանի աջակցությունը:
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով Կատարում մնացած ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերում ցուցաբերված աջակցության համար։
ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումներին ի պատասխան՝ Թեհրանը թիրախավորում է Իսրայելը և Մերձավոր Արևելքի երկրները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաները, այդ թվում՝ Կատարը:
Միրզոյանն այսօր հեռախոսով զրուցել է նաև իրանցի պաշտոնակցի հետ: Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունները: