Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում քննարկում է ունեցել Ուկրաինայի իր գործընկերոջ Անդրիյ Սիբիհայի հետ:

Հայկական արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ Միրզոյանն ու Սիբիհան անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

XS
SM
MD
LG