Մատչելիության հղումներ

«Ինչքան բարձր լինի, այնքան մեզ կմոռանան». միլիոնանոց աշխատավարձեր՝ կոռուպցիան զսպելու համար

Կառավարությունն օրերս պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու որոշում ընդունեց: Հայաստանի կառավարությունը ավելի քան 25 միլիարդ դրամ կծախսի եկող տարի՝ հանրային ծառայողների, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու համար։

Ակնկալվում է, որ աշխատավարձերի այս նոր համակարգը կգործի 2027-ի հունվարի 1-ից, երբ նախագիծն օրենք դառնա։

Բարձրաստիճան պաշտոնյաների, հանրային ծառայողների աշխատավարձի բարձրացման լուրը տարբեր էմոցիաներ է առաջացրել քաղաքացիների շրջանում:

Այս նոր օրենսդրական կարգավորումներով իշխանությունը էականորեն բարձրացնելու է պաշտոնային աշխատավարձերի դրույքաչափերը. նախագահի աշխատավարձի գործակիցը 19-ից կդառնա 32, այս տրամաբանությամբ նախագահի աշխատավարձը կկրկնապատկվի՝ 1.5 միլիոնից դառնալով 2.6 միլիոն։ Վարչապետի աշխատավարձը ևս կդառնա 2.6 միլիոն։

Նախարարների ամսական աշխատավարձը կմոտենա 2 միլիոն դրամի՝ 998 000 դրամի փոխարեն, փոխվարչապետերն էլ ամսական կվարձատրվեն ավելի քան 2.1 միլիոն դրամի չափով։

Պատգամավորների աշխատավարձերը ևս կբարձրանան. ներկայում նրանց աշխատավարձը կազմում է 832 000 դրամ, փոփոխությունների արդյունքում այն կհասնի մոտ 1.5 միլիոն դրամի։ Էականորեն կբարձրանան Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովի նախագահների, ուժայինների, դատական իշխանության աշխատավարձերը։ Այս թվերում ներառված են նաև հարկերը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG