Մատչելիության հղումներ

Մի շարք խոշոր ավիաընկերություններ դադարեցնում են թռիչքները Իրան, Իսրայել և այլ երկրներ

Իրանի մայրաքաղաք Թեհրանը Իսրայելի ու ԱՄՆ-ի հարվածից հետո
Իրանի մայրաքաղաք Թեհրանը Իսրայելի ու ԱՄՆ-ի հարվածից հետո

Մի շարք ավիաընկերություններ դադարեցնում են թռիչքները դեպի Իրան, Մերձավոր Արևելքի այլ երկրներ՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների ֆոնին: Իրանն էլ իր հերթին է հարվածներ հասցրել Իսրայելին:

Հունական խոշորագույն ավիափոխադրող Aegean Airlines-ը դադարեցնում է թռիչքները դեպի Թել Ավիվ, Բեյրութ և Էրբիլ և հակառակ ուղղությամբ մինչև մարտի 2-ը:

Air France ավիաընկերությունը փետրվարի 28-ին և մարտի 1-ին չեղարկում Է թռիչքները դեպի Իսրայել:

Ընկերությունը չեղյալ է հայտարարել նաև փետրվարի 28-ին չվերթերը դեպի Բեյրութ, Դուբայ և Էր Ռիադ, ինչպես նաև հակառակ ուղղությամբ:

Air France-ը հայտնել է, որ ավելի ուշ կհայտնի առաջիկա օրերին այդ ուղղություններով թռիչքների իր պլանների մասին:

Չեղարկվել է նաև Քուվեյթ-Երևան թռիչքը:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը շաբաթ օրը հայտնել է, որ ռուսական ավիափոխադրողները դադարեցրել են թռիչքները դեպի Իրան և Իսրայել:

Գերատեսչությունում հայտարարել են, որ Իրանի և Իսրայելի օդային տարածքի փակման կապակցությամբ ռուսական ավիափոխադրողները նախարարության և Ռոսավիացիայի հետ համատեղ նախապես մշակել են թռիչքների այլընտրանքային երթուղիներ, որպեսզի ապահովեն անվտանգ թռիչքներ դեպի Պարսից ծոցի երկրներ:

Նշվում է, որ թռիչքի ժամանակը կավելանա հեռավորությունների ավելացման պատճառով:

Հունաստանի նավագնացության նախարարությունը հունական դրոշի ներքո գտնվող նավերին խորհուրդ է տվել առավելագույն զգոնություն ցուցաբերել և խուսափել Պարսից ծոցից, Օմանի ծոցից և Հորմուզի նեղուցից:

XS
SM
MD
LG