Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում ռուսները Ուկրաինայում 3 բնակավայր են գրավել, 5-ի նկատմամբ «վերահսկողություն հաստատել». ТАСС

Պատերազմը Ուկրաինայում, հունիս, 2026թ.
Պատերազմը Ուկրաինայում, հունիս, 2026թ.

Անցած մեկ շաբաթվա ընթացքում ռուսական զորքերը Ուկրաինային գրավել են երեք բնակավայր, հինգի նկատմամբ «վերահսկողություն են հաստատել», հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը՝ նշելով, որ հաշվարկը կատարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալների հիման վրա:

Ըստ ՌԴ ռազմական գերատեսչության՝ «ազատագրվել են» Կուրտովկա և Նովոգրիշինո բնակավայրերը Դոնեցկի մարզում, Զորևկան՝ Զապորոժիեի մարզում, «վերահսկողություն է հաստատվել» Խարկովի մարզի Բերեզնիկի, Օզյորնոյե, Դոլգենկոյե, Զարուբինկա, Գոպտովկա բնակավայրերի նկատմամբ:

Այլ մանրամասներ չեմ հրապարակվում:

Ուկրաինական կողմը այս հաղորդումը չի մեկնաբանել:



XS
SM
MD
LG