Միջազգային էներգետիկ գործակալությունը խորհրդակցություններ է անցկացնում Ասիայի և Եվրոպայի երկրների կառավարությունների հետ անհրաժեշտության դեպքում նավթի պաշարների ավելացման հարցի շուրջ՝ Իրանի պատերազմի ֆոնին, հայտարարել է գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը:
«Մենք կուսումնասիրենք պայմանները, կվերլուծենք, կգնահատենք շուկաները և կքննարկենք դա մեր մասնակից երկրների հետ»,-ասել է Բիրոլը:
Մարտի 11-ին ՄԷԳ-ի անդամ երկրները պայմանավորվել են ռազմավարական պաշարներից ռեկորդային 400 մլն բարել նավթ հատկացնել՝ հում նավթի համաշխարհային գների կտրուկ աճի դեմ պայքարելու համար:
Բիրոլը Մերձավոր Արևելքի ճգնաժամը բնութագրել է որպես ավելի լուրջ, քան 1970-ականների երկու նավթային ցնցումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները գազի արդյունաբերության վրա միասին վերցրած: