Մատչելիության հղումներ

ՄԲ-ն և Ֆրանսիան այս շաբաթ կգլխավորեն ռազմական բանակցություններ

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան այս շաբաթ կգլխավորեն ռազմական բանակցություններ, որին կմասնկացի շուրջ 30 երկիր։ Նպատակն է՝ ձևավորել կոալիցիա՝ Հորմուզի նեղուցը վերաբացելու համար։ Այս մասին AFP-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության գերատեսչության պաշտոնյան։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և Նիդերլանդները անցած շաբաթ հայտարարեցին, որ պատրաստ են համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ Հորմուզի նեղուցով անվտանգ անցուդարձը ապահովելու համար: Այնուհետև ևս 24 երկիր հավանություն տվեց այս հայտարարությանը:

Իրանը փակել է Հորմուզի նեղուցն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Կարևոր այս նեղուցի փակ լինելու պատճառով համաշխարհային նավթային և գազային գները կտրում աճել են։


XS
SM
MD
LG