Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի գործով առաջիկայում կլինեն նոր մեղադրյալներ. Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար

«Մարտի 1»-ի գործով առաջիկայում կլինեն նոր մեղադրյալներ, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը:

Թե կոնկրետ որ դրվագով, Նահապետյանը չմանրամասնեց:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում մեղադրանքներ էին առաջադրվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

2008 թվականի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ 10 մարդ է զոհվել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անցած տարվա սեպտեմբերին հրապարակած վճռով արձանագրել է, որ զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։

Հայաստանի երկրորդ նախագահն ու նրա երեք բարձրաստիճան ենթակաները «Մարտի 1»-ի գործով չորս տարի առաջ արդարացվեցին, սակայն մեկ տարի առաջ գործը վերաբացվեց, անցած ամիս էլ Հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ նոր մեղադրանքի որոշումները:


XS
SM
MD
LG