Մատչելիության հղումներ

Մակրոնը և Տուսկը հանդիպում են՝ ուժեղացնելու պաշտպանական համագործակցությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հանդիպում են՝ պաշտպանական համագործակցությունը ուժեղացնելու նպատակով։

Եվրոպան, արձագանքելով Ռուսաստանի՝ Ուկրաինայում արդեն չորս տարի շարունակվող ներխուժմանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ատլանտյան դաշինքի վերաբերյալ հարցադրումներին, քննարկում է պաշտպանական կարողությունների ընդլայնումը։ Այս համատեքստում երկու առաջնորդները կքննարկեն նաև Լեհաստանի հնարավոր մասնակցությունը Ֆրանսիայի միջուկային զսպման համակարգին։

Թեև Ֆրանսիան ընդգծում է, որ միջուկային զենքի կիրառման որոշումը մնալու է իր լիակատար վերահսկողության տակ, լեհական ուժերը կարող են ներգրավվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վաղ նախազգուշացումը և օդային պաշտպանությունը։

Վերջին տարիներին Լեհաստանը զգալիորեն մեծացրել է իր ռազմական կարողությունները՝ դառնալով ՆԱՏՕ-ի ամենաշատ ծախսող երկրներից մեկը․ 2026 թվականին պաշտպանության ծախսերը նախատեսվում են հասնել ՀՆԱ-ի ավելի քան 4.8 տոկոսի։

Լեհաստանի ազգայնական նախագահ Կարոլ Նավրոցկին, որ հակադրվում է Տուսիկին, դեմ է ԵՄ SAFE պաշտպանության ծրագրին՝ այն համարելով երկրի «անկախության» համար սպառնալիք, թեև այն կարող էր բերել տասնյակ միլիարդավոր եվրոների ներդրումներ։ Վարչապետ Տուսկը նշել է, որ Վաշինգտոնի քաղաքականությունը փոխվել է Եվրոպայի նկատմամբ, սակայն Լեհաստան-ԱՄՆ և Եվրոպա-ԱՄՆ հարաբերությունները շարունակում են մնալ շատ կարևոր։

XS
SM
MD
LG