Մատչելիության հղումներ

ՄԱԿ. Ռուսական հարվածներից հունիսին Ուկրաինայի 265 խաղաղ բնակիչ է զոհվել

Ուկրաինա - Այս գիշեր Կիևին ռուսների հասցրած հարվածների հետևանքները, 11-ը հուլիսի, 2026թ.
Ուկրաինա - Այս գիշեր Կիևին ռուսների հասցրած հարվածների հետևանքները, 11-ը հուլիսի, 2026թ.

Այս տարվա հունիսին ռուսական զինված ուժերի հարվածների հետևանքով Ուկրաինայում առնվազն 265 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 1 816-ը վիրավորվել է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստում այս տվյալներն է հրապարակել կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն:

ԴիԿարլոն նշել է, որ սա մեկ ամսվա ընթացքում զոհերի հաստատված ամենամեծ թիվն է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր: Ներխուժման առաջին ամիսներին խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվն ակներևաբար ավելի մեծ է եղել, սակայն ոչ բոլոր դեպքերն էին փաստագրվել:

Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի տվյալներով, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր զոհվել են առնվազն 16 հազար 402 խաղաղ բնակիչներ, նրանցից 802-ը՝ երեխաներ: Զոհերի իրական թիվը, ընդգծել են ՆՄԱԿ-ում, ակնհայտորեն ավելի մեծ է:

Հուլիսին, ըստ ԴիԿարլոյի, զոհերի թվի աճի միտումը շարունակվում է: Միայն Կիևում հուլիսի լույս 2-ի գիշերը հարվածների հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 28-ը զոհվել է հուլիսի լույս 6-ի գիշերը:

ԱՄԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հրապարակել է նաև Ռուսաստանի իշխանությունների տվյալները, համաձայն որոնց՝ տարվա սկզբից երկրում ուկրաինական հարվածների հետևանքով զոհվել է 250 խաղաղ բնակիչ: Պարզ չէ՝ արդյոք այդ տվյալներում ներառված է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքների զոհված բնակիչների թիվը:

XS
SM
MD
LG