Մատչելիության հղումներ

ՄԱԿ. Պակիստանի հետ բախումներում 56 աֆղանստանցի է զոհվել, գրեթե կեսը՝ երեխաներ

Աֆղանստան - Թալիբները հսկում են ավտոճանապարհը Պակիստանին սահմանակից Խոստ նահանգում, 28-ը փետրվարի, 2026թ.
Աֆղանստան - Թալիբները հսկում են ավտոճանապարհը Պակիստանին սահմանակից Խոստ նահանգում, 28-ը փետրվարի, 2026թ.

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ անցած շաբաթ Պակիստանի հետ ռազմական գործողությունների սրումից ի վեր սպանվել է 56 աֆղանստանցի քաղաքացիական անձ, որոնց գրեթե կեսը երեխաներ են։

«Եվս 129 մարդ, այդ թվում՝ 41 երեխա և 31 կին, վիրավորվել են», - ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան, ընդգծելով՝ բռնության հետևանքով հումանիտար օգնությունը չի կարող հասնել բազմաթիվ մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն։

Աֆղանստանի ու Պակիստանի միջև բախումը տեղի ունեցավ փետրվարի 26-ից, երբ Աֆղանստանը սահմանային հարձակում սկսեց՝ ի պատասխան Պակիստանի օդային հարվածների։


XS
SM
MD
LG