Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ից հայտարարում են՝ «կանանց նկատմամբ բռնությունը համաշխարհային արտակարգ իրավիճակ է»

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը դատապարտել է կանանց իրավունքների նկատմամբ ամբողջ աշխարհում աճող սպառնալիքները՝ առանձնացնելով լայն տարածում ունեցող ֆեմիցիդը և սարսափելի բռնությունները, որոնք բացահայտվել են, օրինակ, ամերիկացի մանկապիղծ Ջեֆրի Էփշտեյնի գործի նման դեպքերում։

«Կանանց նկատմամբ բռնությունը համաշխարհային արտակարգ իրավիճակ է։ 2024 թվականին ամբողջ աշխարհում սպանվել է շուրջ 50,000 կին և աղջիկ, որոնց մեծ մասը՝ ընտանիքի անդամների կողմից»,- Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հայտարարել է Վոլկեր Թյուրքը։


XS
SM
MD
LG