Մատչելիության հղումներ

Մահացու բախումներից հետո Սիրիայի քուրդ զինյալները համաձայնել են լքել Հալեպը


Սիրիա, արխիվային լուսանկար
Սիրիա, արխիվային լուսանկար

Սիրիայի քուրդ զինյալներն այսօր հայտարարել են, որ հրադադարի համաձայնության շրջանակում համաձայնել են դուրս գալ Հալեպից՝ քաղաքում կառավարական ուժերի դեմ մի քանի օր տևած մարտերից հետո։

Ժամեր առաջ Սիրիայի զինված ուժերը հայտարարեցին, որ քրդերի կողմից վերահսկվող Շեյխ Մաքսուդ թաղամասում ավարտել են գործողությունները:

Սիրիայի կառավարական զորքերի և քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած մահացու բախումներից հետո, որոնք հազարավոր խաղաղ բնակիչների ստիպեցին փախչել՝ հունվարի 9-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Հալեպում հրադադարի մասին: Հաղորդվում է, որ բախումների հետևանքով առնվազն 21 զոհ կա, հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված եղան փախչել: Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր՝ հրադադարի նպատակն է, որ ռազմական գործողությունների պատճառով տեղահանված խաղաղ բնակիչները կարողանան «վերադառնալ և վերսկսել իրենց բնականոն կյանքը անվտանգության և կայունության մթնոլորտում»։

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը Սիրիայի կառավարությանը և քրդական իշխանություններին կոչ են արել վերադառնալ քաղաքական երկխոսությանը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG