Օկուպացված Լուգանսկի ղեկավարը հաղորդում է ուկրաինական հարձակման հետևանքով 3 զոհի մասին

Ուկրաինացի զինծառայողը անօդաչու թռչող սարք է արձակում, արխիվ
Ուկրաինացի զինծառայողը անօդաչու թռչող սարք է արձակում, արխիվ

Ուկրաինայի Լուգանսկի մարզի օկուպացված մասի ռուսաստանյան «ղեկավար» Լեոնիդ Պասեչնիկը հաղորդել է այս գիշեր ուկրաինական հարձակման հետևանքով երեք զոհի մասին:

Նրա փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականները զանգվածային հարված են հասցրել Յուբիլեյնոյե ավանին, օդային թիրախների մեծ մասը խոցվել են շարժական կրակային խմբերի կողմից:

Պասեչնիկի վկայությամբ՝ հարվածի տակ են ընկել բազմաբնակարան շենքեր, որոնցից մեկում փլուզվել են բետոնե ծածկերը շքամուտքերի միջև: «Նախնական հայտնի է վեց վիրավորների մասին: Նրանցից մեկին փրկարարներին հաջողվել է դուրս բերել փլատակներից: Տուժածների թվում կա 2018 թվականին ծնված աղջիկ», - գրել է նա՝ հավելելով, որ փլատակներում դեռ կարող են մարդիկ լինել, փրկարարական գործողությունը շարունակվում է:

Ուկրաինական մոնիթորինգային տելեգրամյան ալիքներն էլ գրում են, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են ռազմամթերքի պահեստի Լուգանսկի մարզում, փոխանցում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը:

​
XS
SM
MD
LG