Մատչելիության հղումներ

Լիխաչյով. Հայաստանում դրական են ընկալում ВВЭР-1000-ի առաջարկը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովին, Երևան, 29-ը սեպտեմբերի, 2026թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովին, Երևան, 29-ը սեպտեմբերի, 2026թ.

«Ռոսատոմ»-ը Հայաստանից դրական ազդակներ է ստանում նոր ներգաբլոկի կառուցման իր առաջարկի վերաբերյալ, այսօր հայտարարել է ռուսական պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս Երևանում կայացած իր հանդիպման արդյունքները «հանրային մեծ դրական արձագանք են հարուցել»:

«Եվ բոլոր շփումները, որ մենք այսօր ունենում ենք, մեզ հասցնում են ազդակ հնարավորինս սեղմ ժամկետներում ВВЭР-1000 գիգավատտային կարգի բլոկ կառուցելու մեր առաջարկի ծայրաստիճան դրական ընկալման վերաբերյալ», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լիխաչյովը:

«Ռոսատոմ»-ի ղեկավարը սեպտեմբերի վերջին էր Երևանում, որտեղ լրագրողներին հայտնեց, որ Հայաստանին կոնկրետ առաջարկ է արել ВВЭР-1000 բլոկի կառուցման վերաբերյալ:

ВВЭР-1000-ը ջրով սառեցվող ջրային ռեակտոր է (Водо-водяной энергетический реактор)՝ 1000 ՄՎտ նոմինալ էլեկտրական հզորությամբ:

Լիխաչյովի այցից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը փոխել է դիրքորոշումը ատոմակայանի հարցում և այլևս մոդուլային ատոմակայանով հետաքրքրված չէ: Նա չբացառեց, որ ամենատրամաբանական լուծումը լինի 1000 մեգավատանոց ատոմակայանի կառուցումը:

Հայաստանի նոր կառավարությունն իր ծրագրով պարտավորվել է մինչև 2027 թվականի ավարտը կողմնորոշվել նոր ատոմակայանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։


​
XS
SM
MD
LG