Հինգշաբթի Վաշինգտոնում Իսրայելի հետ հանդիպման ընթացքում Լիբանանը կխնդրի հրադադարի մեկամսյա երկարաձգում, այս մասին AFP-ին հայտնել է լիբանանցի պաշտոնյան։
Պաշտոնյան, ով խոսել է անանուն մնալու պայմանով, նշել է. «Լիբանանը կխնդրի մեկ ամսով երկարաձգել հրադադարը, դադարեցնել Իսրայելի կողմից ռմբակոծությունները և ավերածություններն այն տարածքներում, որտեղ ներկայություն ունի, ինչպես նաև հրադադարի պահպանման պարտավորություն ստանձնել»։
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը նախօրեին հայտարարել էր, որ «կապեր են հաստատվում հրադադարի ժամկետը երկարաձգելու համար», որը սկսվել էր անցյալ շաբաթ և լրանալու է կիրակի օրը։