Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող 11 ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով նրանց դիմավորելու է մեկնել բժիշկներից կազմված բրիգադը, Ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության: Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է», - րոպեներ առաջ փոխանցել է Ավանեսյանը:
Այսօր ավելի վաղ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ Լեռնային Ղարաբաղում մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստան:
Հստակ չէ՝ Արցախում հայեր մնացել են, թե ոչ: