Լեռնային Ղարաբաղում մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստան: Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարար Թորոսյանը:
Հստակ չէ՝ Արցախում հայեր մնացել են, թե ոչ: